Հոգեկան առողջություն
Ինչպես ազատվել աշնան թախիծից. news.am
Որքան եղանակն ավելի զովանում է, այնքան աշնանային թախիծն ավելի շատ է սկսում պատել մեզ եւ՝ ուզես, թե չուզես, ընկնում ես աշնանային մելամաղձոտ ու մռայլ տրամադրության մեջ։ Արդյունքում, տխուր ֆիլմեր դիտելու, տրամադրությունից դժգոհելու, առավոտյան երկար քնելու ցանկություն է առաջանում։
Բայց աշնանը կյանքը չի կանգնում, առջեում հետաքրքիր օրեր են սպասվում։
Մի քանի խորհուրդ, որոնք ո՛չ միայն կօգնեն ազատվել աշնան թախիծից, այլեւ կբարձրացնեն տրամադրությունը։
- Գնացեք շոփինգի
Պետք չէ բացել զգեստապահարանը եւ ընտրել մուգ ու մռայլ հագուստներ, քանի որ դրանք միայն տխրություն են հաղորդում։ Ավելի լավ է պտտվել խանութներով եւ մի նոր ու ոճային հագուստ գնել, որն ուրախություն կպատճառի։ Պետք է հիշել, որ աշունը հնարավորություն է տալիս գնել սպորտային նոր կոշիկներ, նոր վերարկու, նաեւ երփներանգ զգեստներ։ Նորաձեւ է դա, թե ոչ, եթե որեւէ հագուստ այդ պահին դուր է գալիս, ուրեմն հենց դա էլ ընտրեք։ - Գնացեք պարի դասընթացների
Այո-այո՛, սա հենց այն է, ինչի մասին դուք մտածել եք։ Ժամանակն է, որ ցանկություններն ի կատար ածեք։ Իսկ եթե կարծում եք, որ պարը Ձեզ համար չէ, ապա կարող եք ֆիթնեսի կամ լողի գնալ։ Դուք ֆիզիկական ակտիվության պակաս ունեք։ Ի դեպ, օրը կարելի է լցնել նաեւ գեղեցիկ ու տրամադրող երաժշտությամբ։ - Հաճախ զբոսնեք
Աշունը տանը նստելու համար չէ, չնայած, չգիտես ինչու, այս շրջանում սովորաբար բոլորը հենց դա են ուզում։ Պետք է զանգել ընկերուհուն կամ սիրած էակին եւ դուրս գալ փողոց՝ զբոսնելու։ Ճանապարհին կարելի է մի սրճարան մտնել՝ մեկ բաժակ սուրճ կամ թեյ խմելու եւ թխվածք ուտելու։ Ի դեպ, մասնագետները խորհուրդ չեն տալիս աշնանը դիետաներ պահել, քանի որ իմունիտետն արդեն իսկ թույլ է, եւ այն չի կարող «հանդուրժել» քաղցը։ - Կարգի բերեք ամեն ինչ
Ճիշտ է, մի փոքր ձանձրալի է հնչում, բայց խոսքը ամեն ինչ կարգի բերելու ու մաքրելու մասին է, որից հետո ձեզ շատ ավելի թարմացած ու վերականգնված կզգաք։ Օրինակ, կարող եք հավաքել կոշիկները կամ հին զուգագուլպաները. դրանցից շատերը, հաստատ, վաղուց պետք է աղբարկղում լինեին։ Հավաքեք այն ամենը, ինչն այլեւս չեք կրում կամ չեք օգտագործում։ Դուք կտեսնենք, որ այս գործընթացը որքան դրականորեն է ազդում Ձեզ վրա։ - Միացրեք լույսը եւ բացեք պատուհանը
Մասնագետները պնդում են, որ տխուր ու մելամաղձոտ տրամադրության հիմնական պատճառը խավար ու մռայլ օրն է։ Մենք արթնանում ենք մթության մեջ եւ տուն վերադառնում երեկոյան մութ ժամերին, ինչը չի կարող չազդել մեր տրամադրության վրա։ Բացի տրամադրության անկումից, լույսի պակասը կարող է բացասական ներգործություն ունենալ մարդու օրգանիզմի եւ մարմնի վրա։ Աշնանը մեր օրգանիզմը վիտամին D-ի պակաս ունի, այդ պատճառով առաջանում են նաեւ մաշկի, իմունիտետի որոշ խնդիրներ։ Հետեւաբար պետք չէ մոռանալ վարագույրները բացելու եւ սենյակը լուսավորելու մասին։ Ճիշտ է, սա կարող է շատ էլեկտրաէներգիա պահանջել, բայց համաձայնեք, առողջությունը շատ ավելի կարեւոր է։ - Սեքսով զբաղվեք
Իհարկե, սիրած անձնավորության հետ։ Սեքսով զբաղվելը նպաստում է էնդորֆինների (այսպես կոչված «երջանկության» հորմոն) արտադրությանը։ Բայց պետք չէ սեքսին՝ որպես բուժման միջոցի վերաբերել, քանի որ դեղամիջոցները խմում են ըստ ցուցակի, իսկ սա արդեն ձանձրալի է։Սեքսը պետք է միայն դրական զգացմունքներ առաջացնի ձեզ մոտ։ - Ինքնաքննադատությամբ մի զբաղվեք
Հենց աշնանը ցանկություն է առաջանում վերլուծել քո ներաշխարհը կամ գնալ հոգեբանի մոտ։ Բայց պետք չէ այդքան կենտրոնանալ վատ տրամադրության վրա, պարզապես փորձեք մի փոքր ավելի լավ ու հաճելի երեւույթների մասին մտածել, որովհետեւ ինքնաքննադատությունը ոչնչով չի օգնի ձեզ եւ չի փրկի իրավիճակը։ Նման դեպքերում կարող է անգամ օգնել հետեւյալ արտահայտությունը. «դրա մասին կարելի է վաղը մտածել»։ Նախընտրելի է, որ այս նախադասությունն ամեն օր ասեք, մինչեւ Ձեզ մոտ տրամադրության դրական փոփոխություն կլինի։
16.09.2014 Սկզբնաղբյուր. Delfi
Աղբյուր. style.news.am
Լուսանկարը. deyneko.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ